14:00   11-05-2020
ԱՄՆ-ից մինչև Հայաստան. ի՞նչ են մտածում աշխարհում կորոնավիրուսի մասին. հարցում. «Էստի համեցեք»
Թողնել մեկնաբանություն

«Գելլափ Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպությունը մարտից ամբողջ աշխարհում անցկացրել է հարցում կորոնավիրուսի թեմայով: Հարցումն իրականացվել է երկու փուլով, սակայն Հայաստանը մասնակցել է միայն առաջին փուլին: Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը՝ հարցումներն անցկացվել են միայն հեռախոսային և օնլայն տարբերակով: «Գելլափ Ինթերնեյշնլ»-ի ասոցացված անդամ «ԷՄ-ՓԻ-ՋԻ» ընկերության փոխտնօրեն Գայանե Դաջունցի խոսքով, ըստ հարցման, աշխարհի մեծամասնությունը շարունակում է աջակցել իրենց կառավարություններին կորոնավիրուսի դեմ պայքարում, մինչև անգամ սեփական իրավունքերի զոհաբերման գնով, նույն պատկերն առաջին հարցմամբ եղել է նաև Հայաստանում ՝ 59.2 տոկոս:Այս պահին վիրուսի տարածվածությամբ առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում կարծում են, որ վարակի սպառնալիքներն առավել քան իրական են, մինչդեռ հարցման առաջին փուլի ժամանակ այդպես կարծողներն ավելի քիչ էին:

Loading...