15:02   13-05-2020
SMM-ը ճգնաժամի պայմաններում.«Բիզնեսի անատոմիա»
Թողնել մեկնաբանություն

Համաշխարհային ճգնաժամի պայմաններում փոխվել են բիզնես գործընթացները, փոխվել է սպառողի վարքագիծը և, ըստ այդմ, փոխվել է մարքեթինգը:
Բիզնեսի մի մեծ հատվածի օնլայն դառնալը բարձրացրեց սոցիալական մեդիաներում մարքեթինգի (SMM) պահանջը՝ միևնույն ժամանակ առաջ բերելով մի շարք մարտահրավերներ մասնագետների համար: Մասնավորապես, եկամտի կրճատումը ստիպեց մարդկանց ծախսել միայն առաջին անհրաժեշտության ապրանքների վրա, հետևաբար հարց է առաջանում՝ ինչպե՞ս «ստիպել» հաճախորդին գնել, ասենք, ականջակալ: Ինչպե՞ս են փոխվել SMM գործիքներն ու ռազմավարությունը պանդեմիայի պայմաններում: «Բիզնեսի անատոմիա» հաղորդաշարի այս թողարկմանը զրուցել ենք SSB Company հիմնադիր, SMM, մեդիա և սոց.մեդիա հետազոտությունների փորձագետ Տարոն Պապիկյանի հետ:

Loading...