18:56   31-05-2023
Image Description
Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա. ԱԳՆ խոսնակ
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե ցանկության դեպքում Ղազախստանը և հետխորհրդային մյուս հանրապետությունները կարող են միանալ Միութենական պետությանը:

«Այդ հարցին անդրադարձ է կատարվել ՀՀ վարչապետի կողմից 2023 թ. հունվարին, և Հայաստանի օրակարգում նման հարց չկա»,- ասել է Բադալյանը Radar Armenia-ի հարցին ի պատասխան։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023 թ. հունվարի 10-ին հրավիրված ասուլիսի ընթացքում նշել էր, որ Ռուսաստանի կողմից Միութենական պետության կազմ մտնելու որևէ պաշտոնական առաջարկ Հայաստանը  չի ստացել։

Loading...