ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորել է հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։
«Սիրելինե՛րս, շնորհավորում եմ հունիսի 1-ի` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Խաղաղ, առողջ, սիրով ու ջերմությամբ լեցուն մանկություն եմ մաղթում: Մենք ամեն բան անելու ենք ձեր առողջության պահպանման իրավունքը պաշտպանելու համար:
Առողջ սերունդն առողջ հասարակության և ամուր պետության հիմքն է»,- ասված է նրա ուղերձում: