«LEASING EXPO 2023/ Բոլոր սարքավորումները մեկ հարթակում» աննախադեպ ցուցահանդեսն առաջին անգամ մեկ հարկի տակ է համախմբել տարատեսակ սարքավորումներ առաջարկող խոշոր կազմակերպությունների և ֆինանսական կառույցների:
Միջոցառումը կազմակերպել է Big Projects ընկերությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ էքսպոն մեկ հարկի տակ է հավաքել շուրջ 100 խոշոր կազմակերպությունների և ֆինանսական կառույցների՝ 12 տարբեր ոլորտներից:
Big Projects ընկերության հանրային կապերի ղեկավար Դիանա Հարոյանը նշեց, որ ցուցահանդեսը այս թեմայով, մասշտաբով և ձևաչափով առաջին անգամ է կազմակերպվում և հնարավորություն է ընձեռում ծանոթանալ տեղական և միջազգային շուկայի տեխնիկական և տեխնոլոգիական նորարարություններին և առաջարկներին, ձեռք բերել վերջին սերնդի նորագույն սարքավորումներ՝ հատուկ առաջարկներով, շահավետ համագործակցության հնարավորությամբ:
Նա ընդգծեց, որ ցուցահանդեսին ներկայացված են գյուղատնտեսական սարքավորումներ, արևային պանելներ, տրանսպորտային միջոցներ և էլեկտրոմոբիլներ, շինարարական տեխնիկա, արդյունաբերական սարքավորումներ, Արտադրական սարքավորումներ, առողջապահական սարքավորումներ, HoReCa մատակարարներ, օդափոխության համակարգեր, սառնարանային տնտեսություն, ջերմոցային տնտեսություն, ֆինանսական կառույցներ:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, կարևորելով նման միջոցառումների իրականացումը, ընդգծեց, որ վերջի տարիներին լիզինգի ոլորտը զգալի և նշանակալի աճ է գրանցել:
Ցուցահանդեսի գլխավոր հովանավորներն են ՝ Sunny City և JCB (Ջեյ,սի, բի) ընկերությունները:
«Ջակոմո» ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հովհաննես Արիստակեսյանը, ընդգծելով նման մեծամասշտաբ նախագծերի կարևորությունը, նշեց, որ այստեղ հանրությանն առաջարկում են տարածաշրջանում առաջին հայկական արևային ջրատաքացուցիչները:
PM AM ընկերության տնօրեն Գրիգոր Բաիբուրդը նշեց, որ ցուցահանդեսի ներկայացել են Jcb բրենդով:
Կարծում եմ, որ տարածաշրջանում լիզինգային բիզնեսի տեսակետից Հայաստանը հաջողակ երկիր է: Հայաստանում մենք ներկայացնում ենք մի շարք բրենդներ, այս ցուցահանդեսին ներկայացրել ենք Jcb ապրանքանիշը: Մենք առաջին անգամ հանդիսանում ենք այս ցուցահանդեսի գլխավոր հովանավորը: Եվ կարծում ենք, որ մեզ համար սա շատ կարևոր պահ է՝ նոր կապեր ու բիզնես գործընկերներ ձեռք բերելու տեսակետից»,- նշեց Գրիգոր Բաիբուրդը:
LEASING EXPO 2023-ին լիզինգի նոր ու լայն հնարավորություններ է առաջարկում Armenian Leasing ընկերությունը:
Շուկայում արդեն 14 տարի գործունեություն ծավալող Scan city ընկերությունը գործարարներին առաջարկում է բիզնեսի ամբողջական փաթեթներ:
Ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի հունիսի 2-ից 4-ը՝ մարզահամերգային համալիրում: