11:26   03-06-2023
Image Description
ՊԲ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չեն կրակել. հերքում
Թողնել մեկնաբանություն

Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել` հերքելով Ադրբեջանի ՊՆ հերթական կեղծ հաղորդագրությունը:

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 2-ին` ժամը 18։00 -ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից:

Loading...