14:20   03-06-2023
Image Description
Անդրեա Վիկտորինն ու Կարեն Կարապետյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման առաջընթացը
Թողնել մեկնաբանություն

Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի 30 անդամներ՝ ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի գլխավորությամբ այցելել են Արդարադատության նախարարություն

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի անդամների պատվիրակությանը, որը գլխավորել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը:

Նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանի և Եվրամիության երկկողմ համագործակցությունը, ներկայացրել այդ համագործակցության արդյունքում արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև գործընկերների հետ քննարկել ապագայում նոր համագործակցության տեսլականը։

Հանդիպմանը քննարկվել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման առաջընթացը:

Միևնույն ժամանակ քննարկվել են հակակոռուպցիոն դատարանի ձևավորման աշխատանքները, նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի ընդունումը և այլն:

Հանդիպման օրակարգում են եղել նաև արդարադատության ոլորտի բարեփոխումները՝ դատական և իրավական բարեփոխումների ոլորտային ռազմավարությանն առնչվող հարցերը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացված միջոցառումները:

Loading...