14:00   25-05-2020
Բնազդային մարքեթինգ. երբ համավարակի պայմաններում ստանդարտ գործիքները չեն աշխատում. «Էստի համեցեք»
Թողնել մեկնաբանություն

Մեծ Բրիտանիայում 477 բիզնեսի մասնակցությամբ անցկացվել է հետազոտություն՝ պարզելու համար, թե ինչպես են համավարակի պատճառով ստեղծված տնտեսական ճգնաժամի մարտահրավերներին դիմակայում մարքեթոլոգները: Հարցված բիզնեսների միայն 7 տոկոսն է նշել, որ ստեղծված իրավիճակում գնացել է մարքեթինգային մարտավարությունը փոխելու ճանապարհով: Հարցվածների 29 տոկոսը շարժվել է բնազդաբար և պահի թելադրանքով՝ փորձելով հասկանալ, թե ինչն ավելի լավ կաշխատի: Ուսումնասիրված ընկերությունների 1.3-րդը նշել է, որ ինտուիցիայով առաջ շարժվելու տարբերակն արդյունավետ է եղել: Ուսումնասիրությունը նաև պարզել է, որ վերջին տասը տարվա կտրվածքով առաջին անգամ աշխարհում գովազդային շուկան կրճատվում է:«ԷՄ-ՓԻ-ՋԻ» ընկերության փոխտնօրեն Գայանե Դաջունցը խոսել է համավարակի պատճառով մարքեթինի աշխարհում տեղի ունեցող փոփոխություններից:

Loading...