14:00   26-05-2020
«Ես իմ թնդանոթներով այս իսկ րոպեին կմեկնեմ ճակատը՝ մեռնելու». ինչպես հաղթեցինք Սարդարապատում. «Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

Մենք սիրում ենք մեծարել նրանց, ում ուսադիրներն ավելի պսպղուն են, բայց ոչ այն համեստ հայրենասերներին, որ մնացել են պատմության լուսանցքում: Մայիսյան հերոսամարտերին, երբ անգամ Թիֆլիս տանող ճանապարհը կտրված էր և օգնություն ակնկալել հնարավոր չէր, այն ժամանակ հասկացանք Նժդեհի ասած վճռական մենակի գաղափարը: Մայիսյան հերոսամարտերում այդ վճռական մենակը կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանցն էր: Հրետանավորների երկրորդ գումարտակի հրամանատարը հրաժարվեց կատարել գեներալ Նազարբեկովի՝ զենքերը վայր դնելու հրամանը՝ «Ես չե՛մ հնազանդի այդ որոշման։ Դա դավաճանություն է։ Ո՛չ ոք իրավունք ունի այդպէս վարվելու Հայոց ճակատագրի հետ։ Ես իմ թնդանոթներով այս իսկ րոպեին կմեկնեմ ճակատը՝ մեռնելու»: Եթե կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանցը չհրաժարվեր կատարել գեներալ Նազարբեկովի հրամանը, Սարդարապատում հաղթանակ չէինք ունենա:

Loading...