16:00   26-05-2020
Արցախի հարցը կլուծվի, երբ վերահաստատենք Առաջին Հանրապետության իրավահաջորդությունը և արձանագրենք Սովետական օկուպացիան. «Մոդուս վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

Մենք օր առաջ պետք է իրավաքաղաքական գնահատական տանք և դատապարտենք 1920-1991 թվականների Հայաստանի բռնազավթումն ու բռնակցումը Սովետական Միությանը և մեկ անգամ ևս մեզ հայտարարենք Հայաստանի Առաջին Հանրապետության իրավահաջորդ: 
Դա մեզ հնարավորություն կտա շահեկան դիրքում հայտնվել Արցախի հարցում: Բանակցության հիմքը պետք է լինի միջազգային իրավունքը, իսկ դա այն է, ինչ եղել է անկախ հանրապետությունների գոյության շրջանում՝ նախքան Սովետական օկուպացիան: Ադրբեջանը որքան ուզում է կարող է խոսել իր տարածքային ամբողջականության մասին, դա որևէ կապ չունի Արցախի հետ, քանի որ հենց ինքը՝ Ադրբեջանն է դատապարտել և օկուպացիա անվանել Սովետական ժամանակաշրջանը: Հետևաբար իրավահաջորդության հարցը ոչ թե վերացական, այլ շատ կոնկրետ գործնական հարց է մեզ համար:

Loading...