15:26   07-06-2023
Image Description
Ցանկացած բռնություն, բնականաբար ընդունելի չէ. ՆԳ փոխնախարար
Թողնել մեկնաբանություն

ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է ոստիկանների մասնակցությամբ վերջին աղմկահարույց միջադեպերին։ Նրա խոսքով, ոստիկանության Դիլիջանի քրեական ծառայության պետի մասով կա կարգապահական վարույթ։

«Միջադեպի մասին տեղեկատվությունը ստացել է հենց ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը ու ծառայողական քննությունը հարուցել է հենց ներքին անվտանգության վարչությունը»,- ասել է նա՝ հավելելով,- «Ցանկացած բռնություն, բնականաբար ընդունելի չէ, իրավաչափ վարույթի շրջանակներում, եթե հաստատվի դեպքը, անձինք դուրս կգան ծառայությունից» ։

Անդրադառնալով օրերս «Գինու փառատոն»-ի ժամանակ ոստիկանի կոմից քաղաքացուն հարվածելու և գետնին գցելու դեպքին, նա նշել թե, այդ կապակցությամբ ևս ընթանում է ծառայողական քննություն. «Երկու աշխատակցի լիազորություններն էլ դադարեցված են։ Այս իրավիճակը ընդհանրապես չի կարող բացառվել, որովհետև գործ ունենք մեծ ծառայության հետ ու կարող են եզակի դեպքեր վրա հասնել, կարևոր է պետության արձագանքը այս դեպքերին։

Երկու դեպքում էլ իրականացվել է ծառայողական քննություն, հատուկ շեշտում եմ, որ դա հանրային հնչեղությունից հետո չի եղել, եթե ծանոթանաք ՆԳՆ հայտարարությանը, մայիսի 5-ից հետո ոստիկանությունը դադարեցրել է ծառայողի լիազորությունները, մնացած հատվածները չեն առնչվում ՆԳՆ-ին»։

Loading...