16:22   07-06-2023
Image Description
Համաշխարհային բանկը բարձրացրել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը
Թողնել մեկնաբանություն

Համաշխարհային բանկը բարձրացրել է Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ նախկինում արած կանխատեսումը։ Այժմ ՀԲ-ն 2023 թվականին Հայաստանում կանխատեսում է 4.4 տոկոս տնտեսական աճ՝ իր նախորդ կանխատեսման ցուցանիշը բարձրացնելով 0.3 տոկոսով:

Համաշխարհային բանը Հայաստանում տնտեսական աճը 2024-ի համար գնահատում է 4.8 տոկոս, իսկ 2025-ին՝ 5 տոկոս։

Ինչ վերաբերում է տարածաշրջանի երկրներին, ապա բանկը նախորդ կանխատեսման համաձայն 0.6 տոկոսով նվազեցրել է Ադրբեջանի համար կանխատեսումը՝ տնտեսական աճը 2023-ի համար գնահատելով ընդամենը 2.2 տոկոս: Համաշխարհային բանկը 2024-ին Ադրբեջանում կանխատեսում է 2.5, իսկ 2025-ին՝ 2.6 տոկոս տնտեսական աճ:

Այս տարի Վրաստանի համար բանկը կանխատեսում է նույն տնտեսական աճը, ինչ Հայաստանի դեպքում՝ 4.4 տոկոս, իսկ 2024-ին և 2025-ին՝ 5-ական տոկոս:

Loading...