Սոչիում ԱՊՀ վեհաժողովի շրջանակներում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Հանդիպումը տեղի է ունեցել ընդլայնված կազմով։
Հանդիպմանը ՀՀ վարչապետը նշել է որ հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների աննախադեպ աճ են գրանցել։ Ռուսական բիզնեսը Հայաստանում իրեն լավ է զգում։ Վարչապետ Փաշինյանը նաև նշել է, որ նախորդած նիստում «զգալի առաջընթաց է գրանցվել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով բանակցություններում»։ Փաշինյանը նաև նշել է որ հաղորդակցությունները պետք է բացվեն եռակողմ հայտարարությունների հիման վրա և երկրների սուվերեն իրավունքների շրջանակներում: