Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախկին նախարար Արսեն Թորոսյանի կողմից պարբերաբար հնչեցվող քննադատություններին։
«Ես ամեն տեսակի քննադատություններին շատ լավ եմ վերաբերում», - ասել է նա։ Լրագրողի հարցին՝ այդ թվում նաև նախկին նախարար Արսեն Թորոսյանի՞ քննադատություններին, Ավանեսյանն արձագանքել է. «Իհարկե, ինչո՞ւ ոչ»։
Խոսելով նախկին նախարարի հետ հարաբերությունների մասին՝ Ավանեսյանն ասել է. «Շատ լավ են, գործընկերային»։