16:32   08-06-2023
Image Description
«Կհրավիրեն հարցաքննության, ես էլ կներկայանամ և կտամ բացատրություններ». Անահիտ Ավանեսյան
Թողնել մեկնաբանություն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է կորոնավիրուսի համավարակի օրերին ենթադրյալ չարաշահումների գործով իրեն հարցաքննելու հնարավորությանը․ «Հարցաքննությունն ինտերվյու չէ, որ ես որոշեմ՝ տալ, չտալ կամ երբ տալ։ Երբ կարիքն կառաջանա, կհրավիրեն, ես էլ կներկայանամ և կտամ բացատրություններ»,- ասաց Ավանեսյանը։

Նախարարը նշեց, որ իրեն մինչ այս պահը չեն հրավիրել հարցաքննության։

Հարցին՝ ինքն ասելիք չունի՞, որ ներկայանա նախաքննական մարմին և խնդրի, որ իրեն հարցաքննեն, Ավանեսյանն ասաց․ «Չէ, ես մշտապես եղել եմ հանրային և թափանցիկ։ Թե ինչպես է իրականացվում քաղաքականությունը քովիդի շրջանակներում, ինչի վրա է ծախսվում, պատասխանել եմ բազմաթիվ հարցերի՝ թե՛ Ազգային ժողովում, թե՛ լրագրողներին․ ինչ ասելիք ունեմ, ասում եմ հանրային կերպով»։

Հիշեցնենք՝ օրերս հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, թե առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին այս գործով հարցաքննելու անհրաժեշտություն կա։

Loading...