17:00   03-06-2020
«Սա թեյ չէ, խոտ է և ձեզնից բացի ոչ ոք չի խմի սա». գերմանացի մասնագետը՝ թուրքական թեյի մասին. «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Թուրքիան աշխարհում ամենից շատ թեյ խմող պետությունն է, այստեղ թեյի մշակաբույսը հիմնականում աճում է սևծովյան ավազանում: Թուրքերը միշտ հպարտանում են իրենց թեյով, շատ հայեր էլ Թուրքիա այցելելիս վերադարձին մի քանի տուփ թեյ են բերում՝ վստահությամբ, թե շատ լավն է: Մոտ 40 տարի առաջ թուրքական կառավարությունը Գերմանիայից մասնագետի հրավիրեց խորհրդատվության, ինչպես նաև ստուգելու թուրքական թեյի որակը: «Սա թեյ չէ, խոտ է և ձեզնից բացի ոչ ոք չի խմի սա»: Թուրքական թեյը միջազգային շուկայում առանձնահատուկ տեղ չունի. Թուրքիայից դուրս թուրքական թեյը գնում են դարձյալ թուրքերը:

Loading...