14:00   16-06-2020
Ով տիրում է Ախալցխային, տիրում է ամբողջ տարածաշրջանին. Ախալցխայի հերոսամարտ. «Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

1917թ.-ի դեկտեմբերի վերջին թուրքերը պաշարեցին Ախալցխան: Թիֆլիսում ապրող 45 ախալցխացի շտապեցին միանալ իրենց հայրենակիցներին: Վրացի գեներալ Արջևանիձեն  թույլ չտվեց կամավորների մուտքը Ախալցխա՝ պատճառաբանելով, թե դա կվնասի Անդրկովկասյան սեյմի և թուրքական կողմի բանակցությանը: Ախալցխայի հերոսամարտում փայլատակեց Զորի Զորյանը, որ ծնունդով լինելով Նախիջևանից, կարճ ժամանակում արժանացավ ախալցխացիների վստահությանը: Զորյանը միավորեց քաղաքը. Չիֆթալարյանները կարի մեքենան վերածեցին փամփուշտ լիցքավորող սարքի, երեխաները մթին կրակված փամփուշները հավաքում էին, որ մայրիկներն ու տատիկները դրանք նորից լիցքավորեն, հացթուխները օրուգիշեր հաց էին մատակարարում կռվողներին:  6 ամիս տևած հերոսամարտից հետո թուրքերն իրենք բանակցությունների  հրավիրեցին Ախացխայի ինքնապաշտպանության ներկայացուցիչներին:

Loading...