14:00   23-06-2020
Որոշ մարդիկ համարձակվում են ասել՝ ունենք կայացած բանակ և մեզ հերոսներ պետք չեն. այսպիսի մոտեցումը դավաճանություն է. «Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

2016թ. –ից հետո որոշ  մարդիկ հայտարարեցին, թե անցել են Սասունցի Դավթի ժամանակները և մեզ հերոսներ պետք չեն:  Կայացած բանակին հերոսներ պետք չե՞ն. չէ որ 2016թ.-ին էլ բանակը կայացած էր, բայց 116 դիրքը պահեցին հերոսները՝ Արմենակը, Ռոբերտը, Քյարամը, Անդրանիկը: Արցախյան պատերազմին պահում էինք Մարտակերտի Չլդրան գյուղի դիրքերը: Մեկ շաբաթ հաջողությամբ դիմադրում էինք, և մեկ էլ հայտարարեցին, թե ադրբեջանական հետախուզությունը մեր դիրքը չափագրել է, առավոտյան օդային հարձակում է լինելու: Մեզ կոչ արեցին անհապաղ նահանջել: Հրամանատարը Յուրա Հովհաննիսյանն էր, ասաց՝ ով փախուստի դիմի,  իմ ձեռքով կգնդակահարեմ: Խուճապ կար, բայց Յուրայի կեցվածքը, Թամանյան Կրտսերի դիրքորոշումը պահեցին մեզ մեր դիրքում: Հրամանատարների հերոսականության շնորհիվ պահեցինք դիրքը, որը եթե կորցնեինք , ուղիղ կրակահերթով Գանձասարն էր ոչնչացվելու:

Loading...