14:00   27-07-2020
Հայաստանում 77 տոկոսը վստահ է՝ Կառավարությունը վերահսկում է կորոնավիրուսային իրավիճակը. հարցում. «Էստի համեցեք»
Թողնել մեկնաբանություն

Համավարակի հանդեպ ընկալումները պարզելու համար «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիա»-ի կողմից հունիսի 10-27-ն անցակցվել է նոր հարցում աշխարհի 20 երկրում՝ այդ թվում Հայաստանում: Հայաստանում հարցմանը մասնակցել է շուրջ հազար քաղաքացի:

Հարցման համաձայն, վարակվելուց առավել շատ վախենում են Հարավային Կորեայում և Ֆիլիպիններում, որոնց հաջորդում է Մակեդոնիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Հոնկոնգը, Վրաստանը, Ճապոնիան, Ղազախստանը և Ռուսաստանը:

Իտալիայում հարցվածների 33 տոկոսի կարծիքով համաճարակի թիվ մեկ պատասխանատուն Կառավարությունն է: Վրաստանում 18 տոկոսն է միակարծիք, որ պետությունն է համաճարակի պատասխանատուն: ԱՄՆ-ում այդպես է կարծում 14 տոկոսը:

Հայաստանում հարցմանը մասնակցած 77 տոկոսի համոզմամբ Կառավարությունը վերահսկում է երկրում համաճարակով պայմանավորված իրավիճակը, մինչդեռ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում այդպես են կարծում հարցման մասնակիցների համապատասխանաբար ` 40 և 38 տոկոսը:

Հարցման արդյունքներն է ամփոփում «ԷՄ-ՓԻ-ՋԻ» ընկերության փոխտնօրեն Գայանե Դաջունցը:

Loading...