17:18   28-07-2020
«Մենք կարող ենք նաև Ստամբուլ հասնել. ես ձևը գիտեմ». Ամարասի Արթուր. «Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

Նժդեհն ասում է՝ հիվանդագին խաղաղապաշտությունն ավելի վատ է, քան պատերազմը: Այո՛, խաղաղություն սիրել պետք է, բայց պատերազմից վախենալն անթույլատրելի է: Անգամ 2016թ.-ից հետո մենք վստահ էինք՝ կռիվ չի լինելու, բայց եղավ, ամեն րոպե մեր կյանքը պետք է կառուցենք պատերազմի սպասումով: Ռազմարդյունաբերությունը պետք է զարկ տանք. ՌԴ-ում ամենահզոր զենք ստեղծողները հայեր են. մեր երկրում գիտական ներուժը պետք է լավագույնը խրախուսվի: Մենք կարող ենք ազատագրել մեր պատմական հայրենիքը, կարող ենք անգամ Ստամբուլ հասնել, բայց ավելի կարևոր է ազատագրածը պահել կարողանալ: Եթե երկրի ղեկավարներն ունենան նույնչափ նվիրում, ինչ հող ազատագրողները, մենք կդառնանք գերտերություն:

Loading...