19:00   12-08-2020
contract.am. ազատվեք բյուրոկրատիայից՝ պայմանագրերը կնքեք օնլայն. «Բիզնեսի անատոմիա»
Թողնել մեկնաբանություն

Այսուհետ պայմանագրերի ստեղծման, ներքին և արտաքին համաձայնեցման, ինչպես նաև առցանց ստորագրման ամբողջ գործընթացը կարելի է իրականացնել օնլայն:

contract.am-ը ամպային տեխնոլոգիայի վրա հիմնված պայմանագրերի ստեղծման, շրջանառության և էլեկտրոնային եղանակով ստորագրման միասնական հարթակ է, որը նախատեսված է կազմակերպությունների միջև պայմանագրերի կնքման գործընթացի ամբողջ ցիկլերի թվայնացման և ավտոմատացման համար։ 

Օնլայն հարթակում դուք կարող եք գտնել պայմանագրի ձևանմուշ, ներբեռնել պայմանագրերի անհատական ձևանմուշ, կիրառել էլեկտրոնային ստորագրություն, արխիվացնել պայմանագրեր և այլն: Հարթակի ընձեռած հնարավորություններին և գործարարի կյանքը հեշտացնող գործիքակազմի մասին պատմում է contract.am համահիմնադիր Զավեն Թաթուլյանը:

Loading...