Ստեղծված հուզական ու սթեսային իրավիճակում բավական բարդ է պահպանել հոգեկան հավասարակշռությունը և առողջ դատողությունը: Սակայն շատ լավ գիտենք, որ հույզերը վատ խորհրդատու են:
«Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի հիմնադիր-տնօրեն, հոգեբան Լիլիթ Խաչատրյանի հետ քննարկել ենք նման իրավիճակում սթափությունը պահպանելու և հոգեբանական առաջին օգնություն ցուցաբերելու կարևորությունը: