11:33   18-08-2020
Կրկնում եք Ազգալդյանի խոսքերը, բայց դուք Ազգալդյանին պարտք եք, պարոնայք իշխանավորներ... «Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

«Սա Հայաստան է և վերջ» 1991թ.-ին Արցախի լեռներին կանգնած ասել
է Լեոնիդ Ազգալդյանը: Արցախը դեռ անկախ չէր, Խորհրդային միությունը դեռ չէր փլուզվել,
բայց Ազգալդյանը համարձակվեց բարձրաձայնել, որ Արցախը Հայաստան է, Լեոնիդը հանդգնեց
հակառակվելու խորհրդային համակարգին , Լեոնիդը կամք դրսևորեց  տեր կանգնելու Արցախի ճակատագրին: Պլուտարքոսի խոսքերը
կրկնելով Պլուտարքոս չես դառնա. Պլուտարքոսի իմաստություն է պետք։ Լեոնիդի խոսքերը
կրկնելուց Լեոնիդին վայել ոգի է պետք: Տարիների ընթացքին բազմաթիվ դիմումներն ուղղված
Հայսատանի իշխանություններին՝ Ազգալդյանին
շնորհելու Հայաստանի ազգային հերոսի կոչում, մինչ օրս անպատասխան են: Վստահաբար կարելի
է ասել՝ չկա մեկ այլ զորահրամանատր, որ այդքան շատ բան է արել Հայաստանի համար: Տավուշյան
մարտերից հետո մեծ թվով զինծառայողներ ներկայացվել են բարձրաստիճան շքանշանների, սա
լավ է, այո , հերոսները պետք է ըստ արժանվույն  գնահատվեն, բայց անպայման պետք է հիշել, որ դեռ չգնահատված
հերոսներ ունենք՝ ինչպես Լեոնիդը Ազգալդյան, այսօր էլ Արցախում ապրող չգնահաված հերոսներ
կան, իսկ ինչու՞ եք իրենց հանդեպ այքան զուսպ, պարոնայք իշխանավորներ:  

Loading...