11:25   29-09-2023
Image Description
Դիլիջանի և Պուշկինի թունելները հոկտեմբերի սկզբին կփակվեն մի քանի օրով
Թողնել մեկնաբանություն

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սևանի լեռնանցքի թունելի (Դիլիջանի թունել) և Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Պուշկինի լեռնանցքի թունելի (Պուշկինի թունել) հիմնանորոգման նախագծային աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես դադարեցվելու է ճանապարհային երթևեկությունը Սևանի լեռնանցքի թունելով՝ սույն թվականի հոկտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 6-ը՝ ժամը 22:00-ից մինչև 06:00, իսկ Պուշկինի լեռնանցքի թունելով՝ հոկտեմբերի 6-ից մինչև հոկտեմբերի 10-ը՝ ժամը 22:00-ից մինչև 06:00։  
  
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը։

Loading...