16:08   28-08-2020
Վերականգնողական բուժումը ինսուլտից հետո. ե՞րբ և ինչպե՞ս սկսել. «Ռադիոառողջարան»
Թողնել մեկնաբանություն

Ինսուլտը 21-րդ դարի ամենավտանգավոր մահացու հիվանդություններից է: Եթե մի քանի տասնամյակ առաջ այն համարվում էր տարիքային հիվանդություն, ապա հիմա նկատվում է այդ հիվանդության շեշտակի «երիտասարդացում»:

Ինսուլտը գլխուղեղի հյուսվածքների դեստրուկցիան է, որն առաջանում է գլխուղեղ մատակարարվող արյան և թթվածնի քանակի պակասի հետևանքով: Քայքայման պրոցեսի զարգացումը տեղի է ունենում ակնթարթորեն և առաջացնում է գլխուղեղի հյուսվածքների վնասվածքներ:

Եթե սկզբում պայքարը կյանքի համար է, ապա հետո ամեն բան արվում է պացիենտի կյանքի որակի բարելավման համար:  Ցանկալի արդյունքի համար անչափ կարևոր է հետինսուլտային վերականգնողական բուժումը սկսել վաղ փուլում և գրագետ մասնագետի օգնությամբ:

Ինսուլտից հետո վերականգնողական բուժման, դրա արդյունավետության մասին զրուցել ենք «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնի գլխավոր վերականգնողաբան Լուսինե Պողոսյանի հետ:

Loading...