12:59   04-09-2020
Օտար երկրից կիբերհարձակում է տեղի ունեցել Լուգարի լաբորատորիայի վրա, կարևոր տվյալներ են յուրացվել. Վրաստանի ՆԳՆ
Թողնել մեկնաբանություն

Վրաստանի ՆԳ նախարարության տեղեկատվությամբ, Առողջապահության նախարարության համակարգչային տեխնիկայի վրա օտար երկրի հատուկ ծառայությունների կողմից կիբեր հարձակում է իրականացվել, հաղորդում է aliq.ge-ն:

Գերատեսչության տեղեկատվությամբ՝ ապօրինի կերպով ձեռք են բերվել Լուգարի լաբորատորիայի տվյալները, որոնք այս պահի դրությամբ հասանելի են արտասահմանյան կայքերից մեկին: Տվյալները բժշկական բնույթի են և պարունակում են կարևորագույն տեղեկություններ համաճարակի կառավարման մասին: Գերատեսչության տեղեկատվությամբ՝ արտասահմանյան կայքերից մեկում հրապարակված փաստաթղթերը կեղծված են և նպատակ ունեն հասարակության մեջ վախ, շփոթմունք և անվստահություն առաջացնել։

Ներքին գործերի նախարարությունը չի հստակեցնում, թե որ երկրի հատուկ ծառայությունների մասին է խոսքը:

ՆԳՆ-ի տեղեկատվությամբ՝ առաջիկայում նրանք կդիմեն գործընկեր երկրների համապատասխան ծառայություններին նշված առանձնահատուկ ծանր հանցագործության արագ և արդյունավետ հետաքննությանն օժանդակելու նպատակով:

Գրում է՝ 1in.am-ը:

Loading...