17:01   06-09-2020
Աստղագետները ենթադրյալ մոլորակ են գտել՝ երեք արեգակներով
Թողնել մեկնաբանություն

ALMA և VLT աստղադիտակներով աշխատող մասնագետները ենթադրում են, որ GW Orion եռաստղային համակարգում մոլորակ կա: Գիտնականների կարծիքով՝ դա կարող է բացատրել համակարգում պրոտոպլանետար սկավառակը կազմող երեք օղակների միջև առկա տարածությունը:

Համակարգը, որը գրավել է աստղագետների ուշադրությունը, գտնվում է Երկրից 1300 լուսային տարի հեռավորության վրա և բաղկացած է երկու՝ միմյանց շատ մոտ աստղերից և դրանց շուրջը մեծ ուղեծրով պտտվող մեկ այլ մարմնից: Պրոտոպլանետար սկավառակի կենտրոնական օղակը թեքված է մյուսների համեմատ:

Ուսումնասիրությունը հրապարակվել է Science ամսագրում։ Նախկինում այս թեմայով մեկ այլ հոդված էր հայտնվել The Astrophysical Journal Letters գիտական հրատարակությունում:

Գրում է՝ 1in.am-ը:

Loading...