12:20   07-09-2020
Լուսինը «ժանգոտում է», և գիտնականները փորձում են հասկանալ՝ ինչու
Թողնել մեկնաբանություն

Վերջերս Science Advances ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Լուսինը «ժանգոտում է»՝ տարակուսանքի մեջ գցելով փորձագետներին: Այս մասին հաղորդում է ՆԱՍԱ-ի կայքը:

Մասնագետները նկատում են, որ ժանգը կարող է Լուսնի վրա հայտնաբերված ջրի արդյունք լինել, սակայն այդ հանգամանքը դարձյալ անհավանական է՝ հաշվի առնելով թթվածնի ու հեղուկ ջրի բացակայությունը Երկրի արբանյակի վրա:

Գիտնականները վաղուց տեղյակ են Մարսում առկա ժանգի մասին: Մոլորակի մակերեսին առկա երկաթը, միախառնվելով վաղ անցյալում գոյություն ունեցած ջրի և թթվածնի հետ, իր գույնն է տվել Կարմիր մոլորակին: Սակայն գիտնականներին ապշեցրել է ժանգի հետքերի հայտնաբերումը Լուսնի վրա:

Նոր ուսումնասիրության տվյալները տրամադրել է Հնդկաստանի տիեզերական ուսումնասիրության կազմակերպությունը, որը դրանք ստացել է «Չանդրայան-1» լուսնագնաց հետազոտական սարքի օգնությամբ:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...