12:28   07-09-2020
Չինական «զանգվածային ոչնչացման զենքը» վերադարձել է տիեզերքից
Թողնել մեկնաբանություն

Չինական «բազմակի օգտագործման փորձարարական տիեզերանավը», որը տիեզերք է թռել սեպտեմբերի 4-ին, վերադարձել է Երկիր: Տիեզերանավը բարեհաջող վայրէջք է կատարել նշանակված վայրում, հաղորդում է Սինհուա լրատվական գործակալությանը:

Նշվում է, որ փորձը հաջող է անցել: Սա նշանակում է, որ Չինաստանը առաջընթաց է գրանցել տիեզերական ոլորտում բազմակի օգտագործման տեխնոլոգիաների ուսումնասիրության մեջ, գրում է գործակալությունը:

2017-ին Չինաստանը հայտարարել էր 2020-ին ԱՄՆ-ի ՌՕՈՒ X-37B մինի-շաթլին նմանվող տիեզերանավի փորձարկման ծրագրերի մասին: «Ռոսկոսմոսի» գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը վերջինս կապել էր զանգվածային ոչնչացման զենքի հետ:

Մայիսին The Drive ամերիկյան պարբերականը, վկայակոչելով Ռազմածովային ուժերի գիտահետազոտական լաբորատորիայի ինժեներ Փոլ Ջաֆին, նշել էր, որ ներկայիս X-37B առաքելության ընթացքում փորձարկվող տեխնոլոգիան նախատեսված է անօդաչու թռչող սարքերի համար գործնականում անսահմանափակ շահագործում ապահովելու համար:

Loading...