14:55   07-09-2020
Լորդ Արա Դարզին՝ Բրիտանական գիտության ասոցիացիայի նախագահ
Թողնել մեկնաբանություն

Բրիտանական գիտության ասոցիացիայի (BSA) նախագահությունը 2020-ի սեպտեմբերի 1-ից մեկ տարով ստանձնել է Դենհամի պրոֆեսոր, լորդ Արա Դարզին, հայտնում է BSA-ն:

Պրոֆեսորը Լոնդոնի Կայսերական քոլեջի Գլոբալ առողջության նորարարության ինստիտուտի տնօրենն է, քոլեջի Փոլ Համլինի վիրաբուժության ամբիոնի և Քաղցկեղի հետազոտության ինստիտուտի ղեկավարը։ Դարզին նաև խորհրդատու վիրաբույժ է Imperial College հոսպիտալում, Royal Marsden-ում։ Պրոֆեսոր Դարզին վիրաբուժությունում ռոբոտների և տեխնոլոգիաների կիրառման հեղինակ է։


Գրում է՝ Panarmenian.net -ը:

Loading...