17:13   07-09-2020
ԿԳՄՍ ուղեցույցը գրված է բոլոր՝ 1400 դպրոցների համար, անիրագործելի՝ շատերի համար. «Թարմ ուղեղով»՝ Անահիտ Բախշյանի հետ
Թողնել մեկնաբանություն

ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է ուղեցույց
ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման համար: Հրապարակված ուղեցույցը
տեղիք տվեց բազմաթիվ դժգոհությունների:Ըստ ԿԳՄՍ նախարարության՝ ուղեցույցը իրավիճակին
համապատասխան փոփոխությունների կենթարկվի։ Իսկ փորձագետը հուսով է, որ մինչև դպրոցների
վերաբացումը կլինի վերնայում։ Ուղեցույցում սահմանված կանոնները խիստ ընդհանրական են,
այսպիսի մոտեցումն արդյունավետ չի կարող լինել. չէ որ մեր երկրում բոլոր ուսումնական
հաստատությունները նույն պայմանները չունեն: Ուղեցույցում գլխավոր բացթողումը հաշմանդամություն
ունեցող աշակերտներին անտեսելն է. այսպիսի խտրական վերաբերմունքն անընդունելի է:

Loading...