16:00   10-09-2020
Ամեն 20 վայրկյանը մեկ կատարվում է առնվազն 1 ոտքի անդամահատում. ահա շաքարախտի «գինը». «Ռադիոառողջարան»
Թողնել մեկնաբանություն

Շաքարախտով հիվանդացությունն ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում
անշեղորեն աճում է` ձեռք բերելով համաճարակին բնորոշ ընդգրկում: Շաքարախտի պատճառով,
 ամբողջ աշխարհում  յուրաքանչյուր 20 վայրկյանը մեկ կատարվում է առնվազն
1 ոտքի անդամահատում: Պատճառը սխալ, կամ ոչ մասնագիտացված բուժումն է: Ինչպե՞ս է արտահայտվում
շաքարախտային ոտնաթաթի համախտանիշը,  ե՞րբ  է պետք անհանգստանալ և արդյոք հնրավոր է բուժել:
Թեմայի մասին զրուցել ենք Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի անոթային վիրաաբուժության
և Շաքարախտային ոտնաթաթի բուժման ստորաբաժանման ղեկավար, անոթային և ընդհանուր վիրաբույժ,
Շաքարախտային ոտնաթաթի հայկական ասոցիացիայի նախագահ, Շաքարախտային ոտնաթաթի միջազգային
խմբի հայաստանյան ներկայացուցիչ Նունե Սողոմոնյանի հետ:

Loading...