15:52   14-09-2020
Փորձագետն աշխարհում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի պակաս Է կանխատեսել մինչեւ 2024 թ. վերջը
Թողնել մեկնաբանություն

Աշխարհում պատվաստանյութեր արտադրող խոշորագույն ընկերություններից մեկի՝ Հնդկաստանի բուժաշիճուկի ինստիտուտի ղեկավար Ադար Պունավալան կարծում Է, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի անբավարարությունն աշխարհում կպահպանվի առնվազն մինչեւ 2024 թ. վերջը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Չորսից մինչեւ հինգ տարի կանցնի մինչեւ որ բոլորն այս մոլորակի վրա պատվաստանյութ կստանան»,-հայտարարել Է Պունավալան Financial Times թերթին տված հարցազրույցում: Նա հավելել Է, որ ընդհանուր առմամբ բոլոր մարդկանց պատվաստելու համար հարկավոր կլինի պատվաստանյութի 15 մլրդ չափաբաժին:

«Ես գիտեմ, որ աշխարհը ցանկանում Է դրան (պատվաստանյութերի արտադրությանը) լավատեսությամբ վերաբերվել…բայց ես չեմ լսել, որ ինչ-որ մեկը նույնիսկ այդ մակարդակին մոտենա հենց հիմա»,-հայտարարել Է փորձագետը, հավելելով, որ ներկայում պատվաստանյութեր արտադրող ընկերությունների պարտավորությունները շատ անգամ գերազանցում են նրանց հնարավորությանը: Ինչպես հաղորդել Է հրատարակությունը, COVID-19-ի դեմ պատվաստանյութի մշակման գործում Հնդկաստանի բուժաշիճուկի ինստիտուտը համագործակցում Է միջազգային հինգ դեղագործական ընկերությունների, այդ թվում՝ AstraZeneca-ի եւ Novavax-ի հետ: Ընկերությունը մտադիր Է արտադրել պատվաստանյութի մեկ միլիարդ չափաբաժին, որի կեսը նախատեսված Է Հնդկաստանի բնակիչների համար: Թերթը գրում Է, որ Հնդկաստանի բուժաշիճուկի ինստիտուտն աշխարհում պատրաստուկների խոշորագույն արտադրողն Է արտադրության ծավալով. ամեն տարի ընկերությունը 1,5 մլրդ չափաբաժին պատրաստուկ Է արտադրում ավելի քան 170 երկրներում օգտագործելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Loading...