16:00   17-09-2020
COVID19-ն ու անոթային ախտահարումները. «Ռադիոառողջարան»
Թողնել մեկնաբանություն

Ցանկացած ինֆեկցիոն կամ ստերիլ բորբոքում
ախտահարված կենդանի հյուսվածքում առաջացնում է բորբոքային այտուց, կարմրություն, ցավ,
ջերմություն և ֆունկցիայի խանգարում: Նույնը դիտվում է և մոտակա մեծ կամ փոքր արյունատար
անոթներում: Անոթի պատում նշված երևույթները առաջ են բերում վերջինիս պատի այտուց,
արյան հոսքի դանդաղում, սովորական կամ բակտերիալ թրոմբներ և լրացուցիչ երակային կամ
զարկերակային արյան շրջանառության խանգարումներ։

COVID19-ի և թրոմբոէմբոլիզմի կապն ավելի
լայն հետազոտման և ուշադրության է արժանացել, թեև մնացած վիրուսային վարակները ևս ուղեկցվել
են բարձր թրոմբոտիկ ռիսկերով:





Ինֆեկցիաների և անոթների ախտահարման
կապի մասին զրուցել ենք  Քանաքեռ-Զեյթուն բժշկական
կենտրոնի անոթային վիրաաբուժության և Շաքարախտային ոտնաթաթի բուժման ստորաբաժանման
ղեկավար, անոթային և ընդհանուր վիրաբույժ, Շաքարախտային ոտնաթաթի հայկական ասոցիացիայի
նախագահ, Շաքարախտային ոտնաթաթի միջազգային խմբի հայաստանյան ներկայացուցիչ Նունե Սողոմոնյանի
հետ:

Loading...