18:26   15-09-2020
Առևտրային բանկերի մոտ նկատվում է ավանդների տոկոսադրույքների որոշակի նվազում
Թողնել մեկնաբանություն

ՀՀ կենտրոնական բանկը տեղեկություններ ունի, որ որոշ առևտրային բանկերի մոտ արդեն նկատվում է ավանդների տոկոսադրույքների որոշակի նվազում: Այսինքն՝ նոր ավանդները ներգրավվում են ավելի ցածր տոկոսադրույքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

«Ինչ վերաբերում է վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման՝ վարկերի վրա հնարավոր ազդեցությանը, ապա այս պարագայում դժվար է որոշ դատողություններ անել, որովհետև, ըստ էության, տնտեսությունում պահպանվում է անորոշությունը: Ռիսկերի զսպման տեսանկյունից բանկերը կարող են տարբեր տիպի քաղաքականություն իրականացնել»,-ասաց Մարտին Գալստյանը:

Loading...