09:15   16-09-2020
Զելենսկին մեկնաբանել է Նավալնիի հետ կապված վիճակը
Թողնել մեկնաբանություն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հոսպիտալացումը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ուկրինֆորմ»-ը,  երկրի նախագահն Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցի հետ համատեղ բրիֆինգում նշել է, որ «իրենք ընհանուր դիրքորոշում ունեն» ռուս բլոգերի դեպքի հետ կապված։

«Մենք բոլորս դատապարտում ենք պարոն Նավալնիի դեմ հարձակումը»,- ասել է Զելենսկին։

Նա ընդգծել է, որ «ողջ աշխարհը» սպասում է, թե երբ հայտնի կդառնան իրավիճակի մանրամասները։

Նավալնին այժմ բուժում է ստանում Բեռլինում։ Ըստ գերմանական լաբորատորիայի, նա թունավորվել է «Նովիչոկ» խմբի թույնով։

Loading...