09:52   16-09-2020
Իսրայելը, ԱՄԷ-ն և Բահրեյնը հարաբերությունները կարգավորելու համաձայնագրեր են ստորագրել Վաշինգտոնում
Թողնել մեկնաբանություն

Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարար շեյխ Աբդալլա բեն Զայիդ Ալ Նահահյան և Բահրեյին ԱԳ նախարար Աբդել Լատիֆ ազ Զայանին հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել, ինչին ներկա է գտնվել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Ըստ այդ համաձայնագրերի՝ Իսրայելը դադարեցնելու է իր վերահսկողությունը Հորդանան գետի արևմտյան ափի հրեական բնակավայրերի նկատմամբ, ինչը նախատեսված է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման ամերիկյան պլանով:

Ինչպես հաղորդում է ТАСС-ը, Իսրայելի վարչապետը նախքան համաձայնագրի ստորագրումը հայտարարել է, որ Իսրայելի, ԱՄԷ-ի և Բահրեյնի միջև հարաբերությունների կարգավորումը կարող է տարածաշրջանի այլ արաբական երկրների հետ խաղաղություն հաստատելու հարցում ճանապարհ հարթել և վերջ տալ արաբա-իսրայելական հակամարտությանը:

«Այսօր պատմության մեջ շրջադարձային օր է, որը խաղաղության նոր ժամանակաշրջանի սկզիբն է նշանավորում: Այդ խաղաղությունը կընդլայնվի և իր մեջ կներառի նաև արաբական մնացած պետություններին, իսկ արդյունքում կարող է անգամ մեկընդմիշտ վերջ տալ արաբա-իսրայելական հակամարտությանը»,- հայտարարել է Նեթանյահուն՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով Թրամփին Իսրայելին աջակցելու և արաբական երկրների հետ խաղաղություն հաստատելու հարցում ներդրած ջանքերի համար:

Բահրեյնի արտգործնախարարն իր հերթին հայտարարել է, որ բոլոր կողմերն արդեն պետք է աշխատեն պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ հիմնվելով երկու պետությունների համագոյակցման սկզբունքի վրա:

Իսկ ԱՄԷ արտաքին գործերի նախարարը նկատել է, որ Մերձավոր Արևելքի սրտում կատարվող փոփոխությունները ամբողջ աշխարհին են հույս ներշնչում ու համոզմունք հայտնվել, որ ստորագրված համաձայնագրերը դրական ազդեցություն են գործելու տարածաշրջանային խաղաղության հաստատման հարցում:

Գրում է՝ Tert.am -ը:

Loading...