10:15   16-09-2020
Կորոնավիրուսի դեմ կրկնակի պատվաստումը կարող է 6 անգամ բարձրացնել իմունային պաշտպանությունը
Թողնել մեկնաբանություն

ՌԴ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը հայտնել է իմունիտետի բարձրացման գործում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ազդեցության մասին:

Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, վերջինս նշել է, որ կրկնակի պատվաստման դեպքում մարդու իմունիտետը վեց անգամ և նույնիսկ ավել շատ ուժեղացնում է կորոնավիրուսի դեմ պաշտպանվածությունը:

Գամալեայի անվան կենտրոնի տնօրենը մասնավորեցրել է, որ դա տեղի է ունենում հիշողության բջիջների և հակամարմինների ձևավորման շնորհիվ, ինչն օգնում է «իմունային պատասխան» տալ:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի՝ «Սպուտնիկ 5»-ի գրանցման մասին օգոստոսի 11-ին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Պատվաստանյութը մշակել են Գամալեայի անվան կենտրոնի մասնագետները:

Գրում է՝ Tert.am -ը:

Loading...