10:38   16-09-2020
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը շուտով կգերազանցի 30 միլիոնը. RT
Թողնել մեկնաբանություն

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը շուտով կգերազանցի 30 միլիոնը. այս պահին գրանցվել է վարակման 29 685 584 դեպք, հաղորդում է RT-ն՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալները:

Վարակման դեպքերի թվով առաջատար եռյակն անփոփոխ է: Ամենից շատ դեպքեր են արձանագրվել ԱՄՆ-ում (ավելի քան 6.7 մլն), Բրազիլիայում (ավելի քան 4.3 մլն), Հնդկաստանում (ավելի քան 4.9 մլն): Այս եռյակն առաջատարն է նաև կորոնավիրուսից մահացության ցուցանիշով:

Ողջ աշխարհում կորոնավիրուսից մահացել է 937 766 մարդ:

Գրում է՝ Tert.am -ը:

Loading...