10:39   16-09-2020
Սաուդիան Արաբիան առաջիկայում կմիանա Իսրայելի, ԱՄԷ-ի և Բահրեյնի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրերին. Թրամփ
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Սաուդիան Արաբիան առաջիկայում կմիանա Իսրայելի, ԱՄԷ-ի և Բահրեյնի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ստորագրված համաձայնագրին, հաղորդում է ТАСС-ը:

«Ես զրուցել եմ Սաուդիան Արաբիայի թագավորի հետ: Առաջիկայում, կարծում եմ, կմիանան նրանք, ես, իսկապես, այդպես եմ կարծում»,- հայտարարել է Թրամփը:

Թրամփն ասել է նաև, որ կարճ ժամանակում ստորագրված եռակողմ համաձայնագրին կմիանա մոտ 9 երկիր:

«Բազմաթիվ երկրներ կարճ ժամանակում կմիանան համաձայնագրերին: Կլինի յոթ, ութ կամ ինը պետություն, այդ թվում՝ խոշոր պետություններ»,- համոզմունք է հայտնել Թրամփը:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարար շեյխ Աբդալլա բեն Զայիդ Ալ Նահահյան և Բահրեյին ԱԳ նախարար Աբդել Լատիֆ ազ Զայանին հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել, ինչին ներկա է գտնվել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Ըստ այդ համաձայնագրերի՝ Իսրայելը դադարեցնելու է իր վերահսկողությունը Հորդանան գետի արևմտյան ափի հրեական բնակավայրերի նկատմամբ, ինչը նախատեսված է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման ամերիկյան պլանով:

Գրում է՝ Tert.am -ը:

Loading...