10:50   16-09-2020
Ադրբեջանում ահազանգել են «աղվանական եկեղեցու» քանդման մասին՝ շուռ տված հայերեն արձանագրություն ցույց տալով
Թողնել մեկնաբանություն

Ադրբեջանում ահազանգում են Գյանջայի շրջանի (Գանձակ) հայկական պատմական եկեղեցիներից մեկի ոչնչանալու վտանգի մասին։ Այն ներկայացվում է որպես աղվանական։

Հրապարակվել են նաև եկեղեցու տարածքի լուսանկարները, որոնցից մեկում երևում է հայատառ գրություն՝ «հայկ․գ»։ Լուսանկարում հայերեն գրությամբ արձանագրությունը շուռ է տված գլխիվայր՝ ամենայն հավանականությամբ անընթեռնելի գրության տպավորություն ստեղծելու համար։ Նշվում է նաև, որ եկեղեցին գտնվում է 2109 մ բարձրության վրա։

Տեղեկացնում է՝ Panarmenian.net -ը:

Loading...