11:32   16-09-2020
Image Description
Հռոմի պապը կարող է Բելառուս այցելել

Վատիկանի պետքարտուղար Պիետրո Պարոլինիի խոսքով՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կքննարկի Բելառուսի Հանրապետություն այցի հնարավորությունը:

«Կարծում եմ, սա այցերից մեկն է, որ պապը դիտարկելու է», – ասել է Պարոլինը, որի խոսքերը տեղադրված են Բելառուսի Հռոմեական կաթոլիկ եկեղեցու կայքում:

Պարոլինը հավելել է, որ բելառուսական կողմը միշտ հետաքրքրված է եղել Հռոմի պապի այցելությամբ, սակայն այդ ծրագրերը չեն հստակեցվել:

Գրում է՝ 1in.am -ը:

Loading...