13:46   16-09-2020
Արցախում հաստատվել է COVID-19-ի 5 նոր դեպք
Թողնել մեկնաբանություն

Արցախում սեպտեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Վարակակիրներից չորսը Ստեփանակերտ քաղաքից են, երեկ հաստատված դեպքի կոնտակտավորներ և նախօրոք մեկուսացված էին, մեկի մոտ էլ վարակը հայտնաբերվել է բուժհաստատություն դիմելիս իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:

Առողջացել է մեկ քաղաքացի:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 345 մարդու մոտ, որից 301-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում են ստանում 42, ընդհանուր մեկուսացված են 78 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 106 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 13 145 փորձանմուշի հետազոտություն:

Արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Loading...