15:22   16-09-2020
Տնտեսավարողների կողմից ամեն օր՝ ժամը 10-12-ին, միայն տարեցներին սպասարկելու կանոնը կրկին ուժի մեջ է․ ԱԱՏՄ
Թողնել մեկնաբանություն

ԱԱՏՄ-ն իրազեկում է, որ տնտեսավարողների կողմից ամեն օր՝ ժամը 10-12-ին, միայն տարեցներին սպասարկելու կանոնը կրկին ուժի մեջ է։
Կարանտինի շրջանում կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված սանիտարական կանոնները սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 2020 թ․ օգոստոսի 4-ի 17-Ն հրամանով։
Որպես սահմանված կանոնների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ վերոնշյալ հրամանում առանձին հավելվածներով սահմանված են տարբեր ոլորտների կողմից պարտադիր կատարման ենթակա սանիտարական կանոնները։
Դրանց չպահպանումը ենթադրում է վարչական պատասխանատվության միջոցներ՝ սահմանված Վարչական իրավախախտումների մասին օրենքի, մասնավորապես, 182․4 հոդվածով։

Loading...