09:29   17-09-2020
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ չէ ստորագրել Oracle-ի կողմից TikTok-ի գնման գործարքի տակ
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ չէ ստորագրել ամերիկյան Oracle ընկերության կողմից չինական TikTok հավելվածի ամերիկյան հատվածի գնման գործարքի տակ, հաղորդում է CNBC-ն։

«Ոչ, ես պատրաստ չեմ որևէ բանի տակ ստորագրել, քանի որ գործարքը չեմ տեսել։ Մեզ անվտանգություն է հարկավոր, հատկապես, երբ խոսքը Չինաստանին Է վերաբերում»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Հարցին, թե արդյոք ԱՄՆ իշխանություններն այդ գործարքից հասույթ կստանան, ինչպես ավելի վաղ խոստացել էր նախագահը, վերջինս պատասխանել է, որ այդ հարցը դեռ հստակ չէ, քանի որ «իրավաբանների խոսքով՝ դա անօրինական է»։

«Տեսնենք։ Զարմացած էի տեղեկանալ, որ չենք կարող ստանալ։ Օրենքով թույլ չի տրվում գումար ընդունել։ Ասացի՝ դա ի՞նչ բան է։ Նրանք պատրաստ են կառավարությանը մեծ վճարումներ կատարել, իսկ մենք իրավունք չունե՞նք դրանք ընդունել»,- բացատրել է Թրամփը։

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...