09:34   17-09-2020
Ալաբամայում «Սալլի» արևադարձային փոթորիկը 1 մարդու մահվան պատճառ է դարձել. ավելի քան 540 հազար բաժանորդ առանց էլեկտրականության է մնացել
Թողնել մեկնաբանություն

Արևադարձային «Սալլի» փոթորիկը ԱՄՆ Ալաբամա նահանգում 1 մարդու մահվան պատճառ է դարձել: Այս մասին չորեքշաբթի հայտնել է Associated Press գործակալությունը՝ հղում տալով Օրինջ Բիչի քաղաքապետ Թոնի Քեննոնին: 

ТАСС-ի հաղորդմամբ՝ սա «Սալլիի», որը երկրորդ կատեգորիայի փոթորիկ էր, առաջին զոհն է: Մարդու մահվան հանգամանքների վերաբերյալ մանրամասներն այժմ պարզվում են: 

Օդերևութաբանների գնահատականներով՝ «Սալլին» «աղետալի և մարդկանց կյանքին սպառնալիք հանդիսացող հեղեղումների» պատճառ է դարձել Ֆլորիդայում և Ալաբամայի հարավում: Առանց էլեկտրաէներգիայի է մնացել ավելի քան 540 հազար բաժանորդ: 

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...