09:38   17-09-2020
ԱՄՆ-ն մտադիր է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ներկայացնել արդեն հոկտեմբերին. Թրամփ
Թողնել մեկնաբանություն

Ամերիկայի Միացյալ Նահանգները մտադիր է կորոնավիրուսի դեմ ամերիկյան պատվաստանյութի տարածումը սկսել հոկտեմբերին: Այս մասին հայտնել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը: 

«Ես մտածում եմ, որ մենք կարող ենք սկսել հոկտեմբերին՝ ինչ-որ ժամանակ: Հենց դրա(պատվաստանյութի) մասին հայտարարեն, մենք կկարողանանք սկսել: Այն կլինի հոկտեմբերի կեսերին, հնարավոր է՝ քիչ ուշ»,- RT-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:

Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ն շատ մոտ է COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծմանը:

Loading...