09:41   17-09-2020
Կանադայում ավտոմեքենան մխրճվել է հետիոտների մեջ. կան տուժածներ
Թողնել մեկնաբանություն

Կանադայի Մոնրեալ քաղաքում ավտոմեքենան մխրճվել է մի խումբ հետիոտների մեջ: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով CTV News հեռուստաալիքին:

Նշվում է, որ ոստիկանությունը դեպքի առնչությամբ ձերբակալել է ավտոմեքենայի 38-ամյա վարորդին:

Իրավապահների հաղորդմամբ՝ վարորդը մեքենան արագ վարելիս չի եղել, բայց ինչ–որ մի պահ ուղղակի դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին:

Տուժածներին հոսպիտալալցրել են բուժհաստատություններ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Loading...