10:56   17-09-2020
Եվրախորհրդարանը Բելառուսի ընդդիմությանն առաջադրել է Սախարովի անվան մրցանակի
Թողնել մեկնաբանություն

Եվրախորհրդարանի ամենամեծաքանակ խմբակցությունը` Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը (EPP), սեպտեմբերի 16-ի երեկոյան հայտարարել է, որ Բելառուսի ընդդիմությանն առաջադրում է Սախարովի անվան մրցանակի: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:

Կուսակցության ներկայացուցիչների խոսքով՝ Բելառուսի ընդդիմությունից «Մտքի ազատության համար» մրցանակի հավակնորդների ցանկը կգլխավորի Սվետլանա Տիխանովսկայան, իսկ մնացած թեկնածուների մասին դեռևս տեղեկություն չկա:

«Բելառուսի ժողովրդավարական ընդդիմությունը՝ ի դեմս Համակարգող խորհրդի և մի շարք ընդդիմադիր գործիչների՝ Սվետլանա Տիխանովսկայայի գլխավորությամբ, այս տարի Եվրոպական ժողովրդական կուսակցության կողմից կառաջադրվի Սախարովի անվան մրցանակի»,-ասված է կուսակցության հայտարարությունում:

Նշվում է, որ թեկնածուների կարճ ցանկը կհաստատվի հոկտեմբերին, իսկ հաղթողների մասին կհայտարարվի, ինչպես նաև մրցանակների շնորհումը տեղի  կունենա  Եվրախորհրդարանի նոյեմբերյան նստաշրջանին:

Loading...