11:27   17-09-2020
Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 179 նոր դեպք
Թողնել մեկնաբանություն

Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 179  նոր դեպք, ևս 10 վարակված առողջացել է:  Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2937 դեպք, վարակվածներից 1422-ն առողջացել է, 19-ը` մահացել:

6633 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 836-ը հսկողության տակ է հիվանդանոցներում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում  30 042 776 է, մահացել է 945 166 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում:

Գրում է՝ Tert.am -ը:



Loading...